Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796 -ն` առողջացած, 4579-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ՝ հուլիսի 22-ին, կատարվել է 5653 կորոնավիրուսային թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսայի 221 նոր դեպք: Ունենք 120 առողջացած և 4 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Կատարվել է 1 293 032 թեստավորում: