Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 12 188 թեստավորում, որից արձանագրվել է 2330 նոր դեպք, ապաքինվել են ևս 1270-ը, գրանցվել է 47 մահվան դեպք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է: Կատարվել է 2 145 909 թեստավորում: