fbpx
Սպորտ

ԿԼ․ ԼԱՍԿ-Ալաշկերտ խաղում տանտերերը բացահայտ ֆավորիտ են, ըստ բուքմեյքերների

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի ավստրիական ԼԱՍԿ-ին։

Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:45-ին։

Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ավստրիական ակումբին։ Վերջինիս հաղթանակի գործակիցը գնահատվում է 1,15 գործակցով, իսկ «Ալաշկերտինը»՝ 14 գործակցով։ Ոչ-ոքին ստացել է 7 գործակիցը։

Նշենք, որ հայկական ակումբն այս պահի դրությամբ միավոր չի վաստակել ու եզրափակում է խումբը 0 միավորով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ