ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում, հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:
- ՍԱՏՄ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
- ՍԱՏՄ տեսուչները հանգստյան օրերին վերահսկել են 30 հանրային սննդի կետերը
«Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի վարչատնտեսական և կենցաղային բաժինները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի կրում համապատասխան հագուստ, Վանաձորի և Վարդենիսի արտադրամասերի անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ, Վարդենիսում՝ արտադրամասը նաև ապահովված չի եղել սանհանգույցով և հանդերձարանով»,- ասվում հաղորդագրության մեջ: