3 մեդալը մեծ նվաճում է Աշխարհի Գավաթում.Հակոբ Սերոբյան

Դոհայում տեղի ունեցած Աշխարհի Գավաթի խաղարկությունից հետո Հայ մարմնամարզիկները վերադարձել են Հայաստան:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մարզիկների ելույթները ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում.

«4 մասնակցով էինք մեկնել Դոհա: Բոլորն էլ անցան եզրափակիչ. դա 100 տոկոսանոց արդյունք է:

Շատ գոհ եմ տղաների ելույթներից: 3 մեդալը մեծ նվաճում է:Հատկապես ուրախացրեց և զարմացրեց Արթուր Դավթյանը: Նա մրցումային առաջին օրը ձգել էր ոտքը և վերջինիս մասնակցությունը հարցականի տակ էր: Եզրափակիչի օրը խնդրեց, որպեսզի մասնակցի՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում: Ինքներդ էլ տեսաք՝ ոչ միայն մասնակցեց, այլև՝ բրոնզե մեդալակիր դարձավ»:

Ծրագրերի մասին խոսելիս Սերոբյանը նշել է, որ մինչև Եվրոպայի առաջնությունը մեկ հավաք էլ կանցկացնեն.

«Ապրիլի 28-ին մեկնում ենք Թբիլիսի, որտեղ 10-օրյա հավաք կանցկացնենք և կմեկնենք Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար»:

Ամենաթարմ