Հակոբ Սերոբյան
Հավաքականի ողջ կազմով պատրաստ ենք կռվել թշնամու դեմ․ Հակոբ Սերոբյան
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ «Պատերազմում կորուստներն անխուսափելի են, բայց մեր ոգին ու կամքը կոտրել հնարավոր չէ։ Արցախը միշտ եղել ու լինելու է Հայաստանի անբաժանելի մասը․ ուստի լինենք միասնական մեր երկիրը պաշտպանելու գործում։ Հավաքականի ամբողջ կազմով պատրաստ ենք հարկ եղած դեպքում թշնամու դեմ կռվելու առաջնագծում։ Վստահ եմ՝ հաղթելու…
Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն այլևս չունենք․ Հակոբ Սերոբյան
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2019 թվականը: «Ծախսերի առումով լավ էր, որ վերջին 2 մրցումները հաջորդեցին իրար: Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի և Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է և մտնում…
Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն. Հակոբ Սերոբյան
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղի ունեցած մարմնամարզության աշխարհի առաջնությունը: «Աշխարհի առաջնության առաջին օրվանից գոհ եմ, մեզ պետք էր եզրափակիչ անցնել և այնտեղ պայքարել։ Մասնակցում էին 250 մարմնամարզիկներ, մեր տղաները հանդես էին գալու ամենավերջինը, և մեզ համար բոլոր հաշվարները պարզ էին։ Արթուր Դավթյանի դեպքում…
Սխալի դեպքում կարող էինք կորցնել ամեն ինչ. Հակոբ Սերոբյան
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց մարզիկների ելույթների մասին։ «Արթուր Դավթյանի պարագայում ամեն ինչ հաշվարկված էր։ Երկրները, որոնք թիմային հաշվարկով արդեն ձեռք…
Հայ մարմնամարզիկները Շտուտգարտում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Սեպտեմբերի 12-26-ը սպորտային մարմնամարզության տղաների հավաքականը (մարզիչ՝ Հակոբ Սերոբյան),ինչպես նաև աղջիկների թիմը (մարզիչ՝ Եղսաբեթ Չադրչյան) Թբիլիսիում մասնակցել են ուսումնամարզական հավաքների /ընդհանուր թվով 18 մարմնամարզիկ/: Մեր մարզիկները նախապատրաստվել են աշխարհի առաջնությանը, որը վարկանշային է 2020թ-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-13-ը՝ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: Մեր մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և…
Գոհ եմ Բաթումիի մրցաշարում մարմնամարզիկների արդյունքներից․ մարզիչ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 2-6-ը տեղի ունեցած Ռուսուդան Սիխրաուլիձեի անվան գավաթի խաղարկության թիմային պայքարում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց մրցաշարը: «Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, Էրիկ Բաղդասարյան կազմով 10 թիմերի պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լիտվայի թիմին:…
Ինչ նախատեսել էինք, արել ենք Իսրայելում․ Հակոբ Սերոբյան
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի՝ Իսրայելի բաց առաջնությունում ելույթներից: ArmSport.am-ի հետ զրույցում Հակոբ Սերոբյանն ասել է, որ մեր մարզիկներն արել են այն, ինչ նախապես ծրագրել էին: Հիշեցնենք, որ օղակների վարժության չեմպիոն է դարձել Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն…
3 մեդալը մեծ նվաճում է Աշխարհի Գավաթում.Հակոբ Սերոբյան
Դոհայում տեղի ունեցած Աշխարհի Գավաթի խաղարկությունից հետո Հայ մարմնամարզիկները վերադարձել են Հայաստան: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մարզիկների ելույթները ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում. «4 մասնակցով էինք մեկնել Դոհա: Բոլորն էլ անցան եզրափակիչ. դա 100 տոկոսանոց արդյունք է: Շատ գոհ եմ տղաների ելույթներից: 3 մեդալը մեծ նվաճում է:Հատկապես ուրախացրեց և զարմացրեց Արթուր…








