«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն օրեր առաջ նշանվել է: Երգչի ու ընտրյալի՝ Աննա Հարությունյանի հարաբերությունների օրինականացումը տեղի է ունեցել Ստեփանակերտի ռեստորանային համալիրներից մեկում:
«3 տարի առաջ տեսա Աննային ու հասկացա, որ գտել եմ իմ կյանքի կնոջը: Այս ամռանն էլ որոշեցինք, որ հասունացել է մեր հարաբերություններն օրիանկանացնելու պահը, ու ավանդական նշանադրություն կազմակերպեցինք՝ հրավիրելով մեր ամենամոտ հարազատներին»,- պատմել է Վլադիմիրը:
Երգիչն ապագա կնոջը հաճելի անակնկալ է մատուցել. «Այդ օրը Աննային նվիրված իմ նոր երգը ներկայացրեցի հյուրերին, որը կոչվում է «Իմս»: Այն շուտով գեղեցիկ տեսահոլովակ կունենա»,- նշել է նա:
Երիտասարդները չեն շտապում ամուսնանալ. «Հարսանիքի մասին դեռ չենք մտածում: Շտապելու տեղ չունենք, Աստված առաջ, ամեն բան իր ժամանակին»,- եզրափակել է Վլադիմիրը:
Աղբյուրը՝ Bravo.am