Մանկական Եվրատեսիլ
Հայազգի մասնակիցները ներկայացնում են երեք երկրներ Մանկական Եվրատեսիլում
2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում երեք հայազգի մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը, Ուկրաինան և Վրաստանը։
Հայաստանը Մանկական Եվրատեսիլում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:…
Մանկական Եվրատեսիլը շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել
Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը: Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում՝ մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել: 4-14 տարեկան երեխաները հեռուստադիտողների 18,5%-ն են կազմում, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է…
Մանկական Եվրատեսիլի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը
«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»: Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է: Քվեարկել կարող եք աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։
Հայաստանում անցկացվող Մանկական Եվրատեսիլը իմ տեսած մրցույթներից ամենամասշտաբայինն է. Մալենա
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Մալենան, որը «Քամի-քամի» երգով հաղթեց մրցույթում և այն բերեց Հայաստան, դժվարությամբ է հավատում, որ իր և իր թիմի աշխատանքի շնորհիվ գեղեցիկ իրադարձությունն անցկացվում է իր հայրենիքում: Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց, որ մրցույթի մասշտաբներն ահռելի են: «Հաղթելուց հետո չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան շքեղ կլինի: Ակտիվ հետևում…
Երևանի քաղաքապետարանից հորդորում են Մանկական Եվրատեսիլի համերգներին չժամանել անձնական մեքենաներով
Երևանի քաղաքապետարանից հաղորդագրություն են տարածել, որում հորդորում են «Մանկական Եվրատեսիլի» համերգներին չժամանել անձնական մեքենաներով: «Մանկական Եվրատեսիլի» հարգելի՛ հանդիսատես, խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ: Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 14:30-17:10-ը, ապահովելու է անվճար…
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել են Մանկական Եվրատեսիլ 2022-ի փորձերը
Armenia in Eurovision ինստագրամյան պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի փորձերից: «Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց առաջին փորձերը սկսեցին «Մանկական եվրատեսիլ 2022-ի» 16 մասնակիցները: Մի քանի կադր փորձերի առաջին օրվանից», – գրված է հրապարակմանը կից մեկնաբանություններում: «Մանկական եվրատեսիլ 2022-ի» միջազգային երգի մրցույթն անց է կացվելու դեկտեմբերի 11-ին Երեւանում: Մրցույթի բացման հանդիսավոր…
Մանկական Եվրատեսիլ 2022-ում Նարե Ղազարյանը ելույթ կունանա 15-րդ համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցութային համերգին ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Համերգը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, իսկ Ուկրաինան ներկայացնող Զլատա Ձյունկան հանդես կգա 16-րդը՝ եզրափակելով համերգի մրցութային հատվածը։ Մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը, որը որոշվել է «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության ընթացքում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած վիճակահանության շրջանակում։…
Երևանի մետրոպոլիտենը այսօր և վաղը՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի
Երևանի մետրոպոլիտենը այսօր և վաղը՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի: Հիշեցնենք՝ այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր: Այն անցկացվելու է Երևանի մետրոպոլիտենում:
Մանկական Եվրատեսիլի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին
«Մանկական Եվրատեսիլի» ժյուրիի շոուի և մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, փակ են լինելու Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան…
Շրջանառվում են Մանկական Եվրատեսիլի վերավաճառված և կեղծ տոմսեր
Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորվում է տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ ֆան գոտու տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով: Վաճառքի այլ աղբյուրներ չկան: «Զգույշ եղե՛ք խաբեության զոհ չդառնալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մանկական Եվրատեսիլ 2022-ին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ու ասաց, որ Հայաստանի պատվիրակին ընտրել են ներքին լսումների ընթացքում: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան…
Հաստատվել է Մանկական Եվրատեսիլի մասով հանձնաժողովի անհատական կազմը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է «Մանկական Եվրատեսի 2022» երգի մրցույթի նախապատրաստական և կազմակերպման հանձնաժողովի անհատական կազմը։ Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։ Քարդաշյանն ու Դևիդսոնը՝ գրկված․ զույգն արդեն չի թաքցնում սիրային հարաբերությունը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Գանացի հայտնի պարող դագաղագործների վիդեոմեմը վաճառվել է 1 մլն դոլարով (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ստորև ներկայացնում ենք…













