Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4025 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 342 նոր դեպք: Ունենք 490 առողջացած, 12 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1192 է:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում: