Անգլիական միանգամից 4 թիմ դուրս է եկել եվրագավաթային ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչներ: «Տոտենհեմին» և «Լիվերպուլին» հաջողվել է դուրդ գալ Չեմպիոնների լիգայի, իսկ «Արսենալին» ու «Չելսիին» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
Ինչպես հայտնում է Opta Sport-ը, անգլիական ակումբները նման արդյունք չէին գրանցել 1983/84 մրցաշրջանից ի վեր:
Այդ տարի «Լիվերպուլը» դուրս էր եկել Չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակիչ, «Մանչեսթեր Յունայթեդը»` գավաթակիրների Գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Տոտենհեմը» և «Նոթինգեմ Ֆորիսթը»` ՈւԵՖԱ-ի Գավաթի կիսաեզրափակիչ: