Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով:
Նշվում է, որ երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, 11 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է:
ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին կորոնավիրուսով փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում: