«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Ֆիլադելֆիա Սիկսերսի» հետ խաղում (93:121) վաստակել է 37 միավոր:
Վերջին 4 խաղում միասին Հարդենը վաստակել է 200 միավոր: «Ռոկետսի» առաջատարը դարձել է NBA-ի պատմության երկրորդ բասկետբոլիստը, ում հաջողվում է նման ցուցանիշ գրանցել:
2007 թվականին 4 խաղում 200 միավոր էր վաստակել «Լոս Անջելես Լեյկերսի» լեգենդ Կոբի Բրայանտը:
Հավելենք, որ կանոնավոր առաջնության 46 խաղում «Հյուսթոնը» տոնել է 26 հաղթանակ, կրել 20 պարտություն: Այժմ թիմը 5-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում:
Հայտնում է armsport.am-ը։