ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Արմավիրի մարզի 44-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ( սպանությունը`երկու կամ ավելի անձանց նկատմամբ) հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
- Քննչականն արձագանքել է՝ ֆինանսական բուրգի հատկանիշներով Onyxum-ի հայտարարություններին՝ տարբեր ԶԼՄ-ներում
- Քննչականը որոնում է տեսագրությունում երևացող կնոջը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը՝ նույն համայնքի 69-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ կնոջ մայրն ու եղբայրը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: