Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուի 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից գրանցվել է քովիդի 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, 13 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:
ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում:


