fbpx
Ժամանց

55 տարի միասին․ Ադրիանո Չելենտանո և Կլաուդիա Մորի

Հուլիսի 14-ին Իտալիայի ամենագեղեցիկ ընտանեկան զույգը՝ Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին նշեցին միասին անցկացրած 55-րդ տարին։

Զույգը ծանոթացել է 1963թ․ նկարահանումների ժամանակ։ Սկզբում Չելենտանոն ոչ մի կերպ չէր տպավորում իտալուհուն։ Ադրիանոն, վիրավորված գեղեցկուհու անտարբերությունից, սկսեց հնարավոր ամեն բան անել նրա գրավելու համար։ Բազմաթիվ փորձերից հետո դերասանների միջև կրքոտ սիրավեպ սկսվեց։ Կարճ ժամանակ անց զույգը ամուսնացավ։ Նրանք պսակադրվեցին գիշերվա ժամը 3-ին, որ խուսափեն նյարդայնացնող պապարացիներից։ Այդ ժամանակից զույգը միասին է և՛ դժվարության, և՛ ուրախության ժամանակ, ու մինչև այսօր սիրում են միմյանց։

1. Նրանք ծանոթացել են «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 1963թ․։ Այս ընթացքում նրանք երկուսն էլ զբաղված էին, և սկզբում չելենտանոն ոչ մի տպավորություն չէր փողնում իր արժեքն իմացող իտալուհում վրա։ Այո,Կլաուդիան գիտեր Չելենտանոյի անունը, լսել էր նրա երգերն ու նայել ֆիլմերը, որտեղ նա խաղացել էր, բայց դերասանուհու՝ լավ դաստիարակված աղջկա սցենարային կերպարը չափազանց ցնցող էր։

2. Ադրիանոն, որը սովոր չէր մերժումների, հնարավոր ամեն բան անում էր հետաքրքիր դառնալու կնոջ համար, բայց բոլոր փորձերը՝ ժամադրելու նրան, ավարտվում էի սառը, բայց հարգալից մերժումով։

3. Ամեն բան, ինչպես միշտ, որոշեց պատահականությունը։ Կլաուդիայի սխալի պատճառով նկարահանման վայրում կարճ միացում եղավ, ապակին պայթեց, և դրա բեկորները քերծեցին սխալ պահին այդտեղ հայտնված չելենտանոյի դեմքը։ Աղջիկը մոտեցավ և ներողություն խնդրեց դերասանից։ Դրանից հետո նրանք հանդիպեցին սրճարանում և մեկ ժամ անց արդեն համբուրվում էին դիմահարդարման սենյակում։

4. Սակայն, իտալացի գեղեցկուհին այստեղ էլ դիմադրեց։ Տղամարդը, որի համար խենթանում էին ողջ աշխարհի կանայք, վստահելի չէր Կլաուդիայի համար։ Ֆիլմի նկարահանումները ավարտվեցի, և թվում էր, որ նրան ճանապարհները բաժանվեցին, բայց երգիչին հաջողվեց համոզել Կլաուդիային գալ իր համերգին՝ ամրագրելով տեղ առաջին շարքում։ Համերգն ավարտվեց ռոմանտիկ բալլադով, որից հետո Ադրիանոն բոլորի առջև սեր խոստովանեց Մորիին։

5. Կլաուդիան սրան չէր սպասում։ Գնահատելով նրա խնամքն ու ուշադրությունը Կլաուդիան փափկեց և համաձայնեց գնալ առաջին հանդիպման, չէ՞ որ բազմաթիվ երկրպագուհիների միջից հենց ինքն էր ընտրվել։ Նրանք ժամերով խոսում էին հեռախոսով, հանդիպում էին այնքան, որքան թույլ էր տալիս դերասանի գրաֆիկը, իսկ հետո վեր կացա ու մեկնեցին Փարիզ, որտեղից Կլաուդիան վերադարձավ՝ մատանին մատին․ նրանք պսակադրվել էին։

6. Նրանք ամուսնացան 1964թ․ հուլիսի 14-ին։ Պսակադրությունը կարող էր կատակերգության սցենար դառնալ։ Սակայն նյարդայնացնող պապարացիներից խուսափելու համար սիրահար զույգը ամուսնացավ գիշերը՝ ժամը 03:00-ին։ Վկաները քնել էին մուտքի մոտ։ Փեսայի գլուխն էր ցավում։ Եկեղեցի մտնելիս զույգը վիճեց, քանի որ հարսնացուին դուր չէր եկել ապագա ամուսնու փողկապը։

7. Չելենտանոն բավական բռնկվող բնավորություն ուներ, և Մորին, հասկանալով, որ եթե ինքը ցանկանում է պահպանել իրենց ամուսնությունը, պետք է հարմարվի շատ երկրպագուհիների ուշադրության հետ, որոշում կայացրեց իր կարիերան դնել ամուսնության «զոհասեղանին»։ Նա ոչ միայն երեխա ունեցավ ամուսնու համար, այլ նաև դարձավ Չելենտանոյի մղիչ ուժը իր արվեստում։

8. Այժմ Կլաուդիան ընտանեկան Clan Celentano ձայնագրման ստուդիայի համակարգողը, իմիջմեյքերը և ղեկավարն է։ Ամուսնու PR մենեջերը իր երևակայությամբ կազմակերպում է նաև սկանդալային գովազդներ։

9. Մի անգամ ֆոտոլրագրողները լսել էին, թե կայարաններից մեկում երկաթգծերի վրա պառկած է Չելենտանոն և ցանկանում է ինքնասպան լինել։ Շուտով այդտեղ եկավ նաև Կլաուդիան և սկսեց աղաչել ամուսնուն, որ հեռանա երկաթգծի վրայից։ Լսվեց լոկոմոտիվի ձայնը, լուսարձակները կուրացրին հավաքվածներին։ Կլաուդիան բարձր հեկեկում էր։ Դերասանը երկաթգծից բարձրացավ այն պահին, երբ գնացքի անիվները մի քանի մետր էին հեռու նրանից։ Հենց այդ պահին էլ տեղի ունեցավ ամուսինների բուռն հաշտությունը, որը ֆոտոռեպորտաժների տեսքով տարածվեց ԶԼՄ-ներում։

10. Մի ուրիշ անգամ դերասանը բազմամարդ խղանում էր սարքել քաղաքի կենտրոնում։ Եվ դա էլ այն պատճառով, որ նա պետք է պատրաստվեր նոր նկարահանումներին և որոշել էր սովորել պարը հենց ճանապարհի վրա։ Էլ պետք չէ հատուկ նշել, թե ինչ աղմկահարույց եղավ այդ ֆիլմի պրեմիերան, որի պրոդյուսերը անգամ գովազդի կարիք էլ չունեցավ։

11. Չելենտանոյի՝ Սան Ռեմոյում 1970թ․-ի հաղթանակում ևս կա Կլաուդիայի գործոնը։ Նա ամուսնու հետ բարձրացավ բեմ, և սիրող հայացքը չկտրելով նրանից՝ երգեց Ադրիանոյի հետ։ Այդ երգն էլ իրական հիթ մնաց երկար տարիներ։ Այն կոչվում էր «Ով չի աշխատում, նա սիրով չի զբաղվում»։ Այս ժամանակից Սան Ռեմոյի փառատոնը մի ամբողջ 10 տարի դարձավ մի դերասանի թատրոն․ և այդ դերասանը Չելենտանոն էր։

12. Յուրաքանչյուր իտալացու համար կինը թթվածնի պես է, առանց նրա հնարավոր չէ ապրել։ Այս առումով Չելենտանոն իր ազգի իրական զավակն է։ Օրնելլե Մուտիիի՝ Չելենտանոյի գործընկերներից մեկի հետ տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում բոլորի հետ, ովքեր հանդիպում էին Չելենտանոյին։ Օրնելլան լուրջ էր սիրահարվել դերասանին։ Նա Չելենտանոյի համար բաժանվեց ամուսնուց և նույնը ակնկալում էր նաև դերասանից։

13. Իսկ դերասանը անընդհատ ձգձգում էր ամուսնալուծությունը։ Իսկ Կլաուդիան՝ որպես իմաստուն կին և 3 երեխայի մայր, համբերատար սպասում էր նրա վերադարձին՝ մամուլին ասելով, որ «պատահականությունը բաժանման առիթ չէ։ Ինքը ներողամիտ է։ Իսկ տղամարդու համատ պատահական կապերը նույնն են, ինչ ավտոմեխանիկի համար նոր ավտոմեքենայի զննումը»։ Եվ նրա համբերությունը գնահատվեց։ Ադրիանոն վերադարձավ և հրապարայնորեն ներողություն խնդրեց կնոջից և երեխաներից։

14. Ներկայումս Չելենտանոյի ընտանիքը ապրում է Միլանից 100 կմ հեռավորությամբ հարմարավետ ամառանոցում։

Քսան սենյակ ունեցող ամառանոցը կառուցված է 1920-ականների հոլիվուդյան ոճով։

15. Չելենտանոն վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ խոստովանել է մամուլում, որ չնայած ոչ սովորական կյանքին, բամբասանքներին՝ իր սիրտը միշտ պատկանել է մի կնոջ՝ Կլաուդիա Մորիին։ Եվ իրենց ամուսնության 40-րդ տարելիցին նվիրված միջոցառման հրավիրատոմսերում չելենտանոն ձեռագիր գրել էր․ «Եվ այսօր էլ մենք սիրում ենք միմյանց»։

,

16. Այս երկու լուսանկարների միջև 50 տարվա տարբերություն կա, սակայն զույգը նույն սիրով լցված է։

Աղբյուրը՝ techno.tviigetz.ru

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ