fbpx
Առողջապահություն

59 նոր դեպք, 248 ապաքինված ու 7 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 344540 դեպք, որոնցից 330841 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4250 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4669 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 59 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 248 պացիենտներ, գրանցվել է 7 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7950 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: Մինչ այս կատարվել է 2540319 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ