Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մի քանի ժամով հոսանքազրկվելու է Դիլիջանի թունելը։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
Նշվում է, որ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն թունելուն լույս չի լինելու։
Ըստ աղբյուրի՝ հոսանքազրկումը պայմանավորված է պրոֆիլակտիկ աշխատանքներով։
ՊՈԱԿ-ից հայցում են վարորդների ներողամտությունն ու հորդորում պահպանել երթևեկության կանոնները։