Ապրիլի 23-ին, ժամը 04.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 71-ամյա Սիլվարդ Հարությունյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ նույն գյուղի 44-ամյա բնակիչը, իր անվամբ գրանցված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է տանտիրոջ, նրա կնոջ և որդու ուղղությամբ, ինչի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ ստացած տանտերը՝ 68-ամյա Էդիկ Մարտիրոսյանը, մահացել է, նրա 40-ամյա որդին և 71-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
44-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացրել հրացանը՝ 6 փամփուշտներով: Նա ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: