Կաթնամթերք
Կաթնամթերքը ո՛չ միայն օգնում է նորմայի մեջ պահել աղիքային միկրոֆլորան, այլև А վիտամինի պարունակության շնորհիվ պաշտպանում է թոքերը: Այն կալցիումի աղբյուր է:
Լոբազգիներ
Բոլոր լոբազգիները հարուստ են ո՛չ միայն սպիտակուցով, այլև այլ օգտակար նյութերով: Ոլոռը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: Լոբին մագնեզիումի և В խմբի վիտամինների հարուստ աղբյուր է, որոնք օգնում են պահպանել նյարդային համակարգը և պայքարում են սթրեսի դեմ:
Կաղամբ
Կաղամբը հարուստ է С վիտամինով, բջջանյութի աղբյուր է, որն անհրաժեշտ է լավ մարսողության համար:
Հազար
Հազարը և, ընդհանրապես, կանաչեղենը, հարուստ է քլորոֆիլով, հակաօքսիդանտներով, վիտամիններով, օգտակար միկրոտարրերով:
Բողկ
Բողքը, բացի С վիտամինից, պարունակում է В խմբի վիտամիններ, երկաթ, կալիում, հարուստ է ֆիտոնցիդներով, որոնք օգնում են խուսափել գարնանային մրսածությունից:
Լոլիկ
Լոլիկն ունի հզոր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, ամրացնում է նյարդային համակարգը, օգնում պայքարել գերհոգնածության դեմ:
Հյուսիսային ծովերի յուղոտ ձուկ
Ձուկը օմեգա-3 ճարպաթթուների գլխավոր աղբյուր է, ընդ որում, որքան ավելի հյուսիսային է դրա բնակության վայրն, այնքան ավելի մեծ է օգտակարությունը: Սաղմոնը, սարդինան և ծովատառեխն օգնում են ոսկրերի և ատամների ամրացմանը: