81 նոր դեպք, 106 ապաքինված ու 4 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ամենադիտվածներ

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224167 դեպք, որոնցից 215999-ն` առողջացած, 4496-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 4 մահվան դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1146453 թեստավորում:

Ամենաթարմ