Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 256 554 դեպք, որոնցից 238 527-ն առողջացած, 5216-ը մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6221 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 906 նոր դեպք: Ունենք 672 առողջացած, 16 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 11612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 676 198 թեստավորում: