fbpx
Առողջապահություն

Թեստավորման դրական պատասխան ունեցողների 93 տոկոսը պատվաստված չէ․ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցողների 93 տոկոսը պատվաստված չէ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվածների 87.5 տոկոսը ևս պատվաստված չէ:

Դրանից բացի, կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը ևս պատվաստված չէ:

Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 996 հազար 530 մարդ:

Միայն առաջին դեղաչափով պատվաստումների թիվը 131 հազար 799 է: Բուստեր դեղաչափ ստացել է 48 հազար 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ