939 նոր դեպք, 592 ապաքինված ու 19 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հրապարակող՝

411 նոր դեպք․ 814 ապաքինված ու 16 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում:

Ամենաթարմ