fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն 9,5 հազար զինծառայողի դուրս կբերի Գերմանիայից

Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է ավելի քան 9,5 հազար զինծառայող դուրս բերել Գերմանիայից մինչև սեպտեմբեր։

Սա արվում է Գերմանիայի հետ ռազմական ծախսերի լարվածության ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց էր Սպիտակ տանը քննարկում Գերմանիայում ռազմական ներկայությունը նվազեցնելու հարցը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս պահին ԳԴՀ-ում կա 34,5 հազար ամերիկացի զինծառայող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ