fbpx
Առողջապահություն

Այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող լաբորատորիան․ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացնում է, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։

«Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ», – գրել է խոսնակը։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2645479052220538

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ