fbpx
Հասարակություն

Հայ պատանի փրկարարներն արժանի ելույթներ ունեցան Բելառուսում

2019 թվականի հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը:

Հավաքին մասնակցեցին 11-17 տարեկան պատանի հրշեջ-փրկարարների 15 թիմեր՝ 14 երկրներից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:

Թիմերն իրենց ուժերը չափեցին «Այցեքարտ», «Բիլբորդ», «Հրշեջ փոխանցումավազք», «Առաջին օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում:

Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավեց երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:

«Տաղանդներ» արտամրցույթային մրցույթում Նանե Ասատրյանն ասմունքում զբաղեցրեց առաջին, իսկ ջութակի մրցույթում՝ երկրորդ տեղը: Սերյոժա Հովսեփյանը հավասարը չունեցավ աճպարարության մրցաձևում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ