fbpx
Հասարակություն

Դաշտավան գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին:

Վագոն տնակն (մոտ 18 քմ) ամբողջությամբ այրվել է:

Աղբյուր՝ 168.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ