Ռուսաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Ներկայացնում ենք Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։
Մոսկվա-Երևան – 17․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)
Մոսկվա – Երևան – 18․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին)
Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից: Տոմսարկղի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։
Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը:
Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»։
https://www.facebook.com/armembrus/posts/1189678788083923?__cft__[0]=AZXWRfsSHeYlRY6sEq55adWtgyN2KAwIdjj860wqXknFGWnHxzyWOG06Jg2GTQYFu4YsUXwmWZufFkoUkGh5tzOv-gXo8LptjGVHZZxnubBk2TJNEatBFZAmr0jC9yqrzQd2o8hBGMSnTSgYf9yNOHquZG9QkO43_5XJpjSdQFviFA&__tn__=%2CO%2CP-R
