Jimmy Kimmel Live! հաղորդման ժամանակ NBA-ի պատվո սրահի անդամ Շաքիլ Օ՜Նիլը նշել է, որ Լոս Անջելեսի երկու ակումբներից և ոչ մեկում չէր ցանկանա խաղալ՝ ո՛չ «Լեյքերսում», ո՛չ էր «Կլիպպերսում»:
«Ես այդ երկու թիմերից ոչ մեկին էլ չեմ ընտրի: Իմ խաղալու տարիներին խաղացողները ուզում էին մրցակցել այլ ոչ թե միավորվել: Ես կսպասեի, թե որ թիմում են հավաքվում բոլոր աստղերը և կտեղափոխվի այլ ակումբ: Ես կընտրեի թիմի, որին սուպերաստղ է պետք և ցույց կտայի այդ տղաներին, թե ինչպես է պետք հաղթել այդ սուպերթիմերին», – ասել է Օ՛Նիլը:
Միջմրցաշրջանի ընթացքում NBA-ում մի շարք աստղային տրանսֆերներ են եղել, որոնք էլ պատճառ են հանդիսացել լեգենդար բասկետբոլիստի նման դիտարկման համար: