RAC1-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ին «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը բուժզննում անցնելու է Միլանի «Ինտերում»։
«Բարսելոնայի» հետ պայմանագրի վաղաժամ խզման շուրջ Վիդալն արդեն համաձայնության է եկել։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021թ․ հունիս։
Կիսապաշտպանը «Ինտերի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքելու՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:

