Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի ավելի մեծ վնասներ հասցնի թշնամուն

Հրապարակող՝

Նոր Հաղթանակ կերտողները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պարզաբանել է, թե ինչու են որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը ետ քաշել զորքերը:

«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,

բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=102519041629991&id=102006298347932

Ամենաթարմ