Երկրից Լուսնի հեռանալու պատճառով մեր մոլորակի պտույտները դանդաղում են, ինչը հանգեցնում է ավելի ուժգին և հաճախակի երկրաշարժերի։ Այս մասին հայտարարել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտաշխատող Մեթյու Ֆանկը։ Այս մասին հայտնում է Naked Science-ը։
«Լուսնի ձգողականությունը Երկրի վրա ստեղծում է մակընթացային ալիքները, որոնք փորձում են պտտվել նույն արագությամբ, ինչ մոլորակի մնացած հատվածը։ Երկիրը շարժվում է առաջ Լուսնի առջևից, նրա արբանյակն աշխատում է ետ քաշել մեզ, ինչը դանդաղեցնում է Երկրի պտույտը»,-բացատրել է գիտնականը:
Գիտնականի խոսքով՝ այժմ Լուսինը տարեկան չորս սանտիմետր հեռանում է Երկրից։ Երկրի պտույտի արագության դանդաղումը, որպես հետևանք, կարող է հանգեցնել ավելի ուժեղ երկրաշարժերի։