Իսրայելի Թել Ավիվ քաղաքի քաղաքապետարանի շենքը գիշերը լուսավորվել է Միացյալ Նահանգների դրոշի գույներով՝ ի հիշատակ ամերիկյան քաղաքներում օրերս տեղի ունեցած զինված հարձակումների հետևանքով գրանցված տասնյակ զոհերի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Շաբաթ օրը Տեխաս Նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրային կենտրոնում բացված հրաձգությունը 20 մարդու կյանք է խլել, ևս 10-ը՝ ներառյալ հրաձիգը, մահացել են Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում նմանատիպ հանգամանքներում: Չիկագոյի մանկական խաղահրապարակում էլ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է տուժել:
Իսրայելի կառավարության ու ժողովրդի անունից երեկ ԱՄՆ-ին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Բինյամին Նեթանյահուն: