fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար

Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար: Այդ մասին են վկայում Բրաունովյան համալսարանի պրոֆեսոր Նետա Քրաուֆորդի հետազոտության տվյալները:

Զեկույցում ասվում է, որ այդ գումարի մեջ մտնում են ոչ միայն Պենտագոնի ծախսած փողերը, այլև պետդեպի ծախսերը` կապված պատերազմների հետ:

Հետազոտությունում նաև վիճակագրություն է առկա, համաձայն որի` 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմներում զոհվել է 480 հազար մարդ, կեսը` խաղաղ բնակիչներ: 10 մլն մարդ ստիպված է եղել փոխել բնակության վայրը:

Աղբյուր՝ yerkir.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ