Ստամբուլի ոստիկանությունն օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։
Օպերացիան իրականացվել է Ստամբուլի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։