մանրադրամներ
Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ
Ստամբուլի ոստիկանությունն օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։ Օպերացիան իրականացվել է Ստամբուլի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։
Կապանում տղամարդը ապակե տարայով մանրադրամներ է գողացել
Հունիսի 8-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, անչափահաս որդուց տեղեկացել է, որ ոմն Անդո նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, բաց պատշգամբով մուտք է գործել իր բնակարան և հյուրասենյակի սեղանից գողացել ապակե տարաների մեջ լցված մանրադրամներ՝ պատճառելով մոտ 27.000 դրամի վնաս: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած…


