ԱՄՆ-ում արգելել են ինքնաթիռներում MacBook Pro-ի փոխադրումը

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի Դաշնային ավիացիոն վարչությունը ավիաընկերությունների համար սահմանել է ինքնաթիռներում Apple ընկերության 2015-2017 թվականների արտադրության MacBook Pro նոութբուքերի փոխադրման արգելք: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

Արգելքի վերաբերյալ որոշումն ընդունվել է, երբ Apple Inc՚s-ը հայտնել է էկրանի 15 դյույմ անկյունագծով MacBook Pro-ի որոշ մոդելների հետկանչի մասին։ Պատճառն այն է, որ սնուցման մարտկոցները գերտաքանում են, ինչը հղի է բռնկմամբ:

«Դաշնային ավիացիոն վարչությանը հայտնի է հետկանչված մարտկոցների մասին, որոնք օգտաsործվում են Apple-ի որոշ MacBook Pro նոութբուքերում»,- ասել է վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ավիաընկերությունները նախազգուշացված են հետկանչի մասին:

Ամենաթարմ