fbpx
Սպորտ

Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ. Օլե Գուննար Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է լքել ակումբը:

«Տրանսֆերային պատուհանի փակվելուն մի քանի շաբաթ է մնացել, այնպես որ այդ հնարավորությունը գոյություն ունի:

Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա», – ասել է Սուլշերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր չիլիացին բուժզննում կանցնի «Ինտերի» համար: Միլանցիները կարող են վարձակալել Սանչեսին ՝ 15 միլիոն եվրոյի դիմաց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ