fbpx
Սպորտ

Մեսսին ինձ ավելի լավն է դարձնում և հակառակը. Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Բարսելոնայի»  ավագ՝ Լիոնել Մեսսիի հետ դիմակայության մասին:

«Ես իսկապես հիանում եմ նրա կարիերայով։ Մեսսին իր հերթին ասել է, որ խնդիրներ է ունեցել, երբ ես լքեցի Իսպանիան: Մենք հիանալի դիմակայություն ունենք, բայց նման բան ոչ միայն ֆուտբոլում է տեղի ունենում։

Մայքլ Ջորդանը մրցակիցներ ուներ բասկետբոլում, Այրտոն Սենան և Ալեն Պրոստը մրցում էին Ֆորմուլա 1-ում… բոլոր մեծ սպորտային դիմակայություններին միավորում է այն փաստը, որ դրանք առողջ մթնոլորտում են:

Կասկած չունեմ, որ Մեսսին ինձ ավելի լավն է դարձնում և հակառակը։ Երբ ես տիտղոսներ եմ հաղթում, դա պետք է սթափեցնի նրան: Նույնը ինձ համար է, երբ նա է հաղթում։

Մենք Լեոյի հետ հրաշալի գործնական հարաբերություններ ունենք, քանի որ 15 տարի շարունակ նույն պահերն ենք ապրել։ Միասին երբեք չենք ճաշել, բայց ապագայում՝ ինչու ոչ։ Պատրաստ եմ, ոչ մի խնդիր դրա հետ կապված չեմ տեսնում»,-  Ռոնալդուի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ