ՊՆ ղեկավարն ու ԲՏԱ նախախարը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Ամենադիտվածներ

ՊՆ ղեկավարն ու ԲՏԱ նախախարը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ