Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլու` խորհրդարանին ներկայացրած հաշվետվության մեջ հայտնել է, որ Վրաստանում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հետաձգվել էր նախ` համավարակի բռնկման, նաև ՀՀ ու Ադրբեջանի միջև նախորդ տարում բռնկված 44-օրյա պատերազմի պատճառով:
Դրանում նշվում է, որ այս գործընթացի վերսկսման համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում համապատասխան աշխատանք տանել:
«Հանձնաժողովների նիստերը, սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակվեն»,- նշված է փաստաթղթում:
ԽՍՀՄ փլուզումից հետո հարևան չորս պետություններից Վրաստանը համաձայնեցրել է իր սահմանները միայն Թուրքիայի հետ:

