fbpx
Աշխարհ

Կնոջը ձերբակալել են ձեռքի ուղեբեռով երեխա տեղափոխել համար

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում իրավապահ մարմինները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու, որը փորձում էր երեխա տեղափոխել ձեռքի ուղեբեռով: Այս մասին հաղորդում է KTLA հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության ներգաղթի բյուրոյի ներկայացուցիչ Մելվին Մաբուլակին:

Ինչպես նշվում է, սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 6.20-ին, Նինոյ Ակինոյի անվան օդանավակայանում ձերբակալվել է 43-ամյա մի կին ` ով վեց օրական երեխային պայուսակի մեջ է դրել:

ԱՄՆ քաղաքացուն կանգնեցրել են սահմանապահները, երբ ստուգման ընթացքում ձեռքի ուղեբեռում հայտնաբերել են նորածնին: Միևնույն ժամանակ, մաքսային հսկողության ժամանակ կինը ներկայացրել է միայն իր անձնագիրը, նա երեխայի հետ կապված փաստաթղթեր չի ունեցել: Տեղեկացնենք,որ կինը ներկայացել է,որպես նորածնի հորաքույրն:

Ինչպես հաղորդել է Մաբուլակը, գործը հանձնվել է Ֆիլիպինների հետաքննությունների ազգային բյուրոյի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բաժին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ