«Ռեալ» Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, թե ով է լինելու հաջորդ մրցաշրջանում ակումբի ավագը։
«Մարսելոն կլինի ավագը: Նա արժանի էր դրան», – Պերեսի խոսքերը մեջբերում է AS պարբերականը:
Հիշեցնենք, որ ավագի «պաշտոնը» թափուր էր մնացել Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո։

