Մրգավետ-Արևշատ մարզային նշանակության ճանապահի Դիտակ համայնքի հատվածում իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ:
Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ նորոգման համար պետբյուջեից շուրջ 1 միլիոն դրամ է հատկացվել։
Ըստ աղբյուրի՝ ճանապարհի այս հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, խոչընդոտ էր հանդիսանում երթևեկության համար:
Նշվում է նաև, որ Դիտակ-Արևշատ համայնքում գտնվող ջրատարի կամուրջը նույնպես գտնվում է վթարային վիճակում: Կառավարության ֆինանսավորմամբ այն ևս կհիմնանորոգվի:


