Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրավիճակն Աֆղանստանում անմիջական կապ ունի Ռուսաստանի անվտանգության հետ:
Պուտինը նշել է, որ նման իրավիճակ եղել է նաև Ռուսաստանում:
«Այդ սարսափները, որոնք այժմ Աֆղանստանում են, ոչ այնքան վաղուց եղել են մեզ մոտ, և մենք չենք ցանկանում այդ վերադարձը, և նման տարրեր մեզ պետք չեն»:
«Մենք չենք ցանկանում, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն», – ընդգծել է Պուտինը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»ից:

