Սեպտեմբերի 19-ին՝ Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում, կկայանա Եվրոպա լիգայի խմբային փուլի D խմբի առաջին տուրի «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ) – «Սպորտինգ» (Պորտուգալիա) հանդիպումը:
ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ, ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։