ներկայացուցիչ
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Տեղեկությունը 1lurer-ին հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանում մինչ այս պահը պահվում է 33 անձ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արգելվել է օգտագործել TikTok-ն աշխատանքային սարքերում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդիր մարմնի աշխատակիցների համար աշխատանքային սարքերում TikTok-ից օգտվելու արգելք է մտցրել, տեղեկացրել է Washington Examiner թերթը։ Թերթի տվյալներով՝ այս մասին ծանուցումն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի Վարչական հարցերի կոմիտեի կողմից։ «Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող կոմիտեն եկել է այն եզրահանգման, որ TikTok բջջային հավելվածը օգտատերերի համար մեծ վտանգ է պարունակում անվտանգային մի շարք սպառնալիքների…
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Հայ մարզուհին, որը հանդես է եկել B խմբում, երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել է 18-րդ տեղը: Առանձին վարժություններում ևս Յայլյանը դուրս է մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Պոկում վարժությունում…
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ:
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը իր Ֆեյսբուքյան էջով:
ԿԳՄՍ-Ն հյուրընկալել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կեշավ Շվարդիին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության…
Հայկական կողմը ևս հատուկ ներկայացուցիչ կնշանակի՝ Թուրքիայի հետ երկխոսության համար․ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսվում է նրա, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը Փաշինյանը՝ «դավաճան իշխանություն» հռետորիկայի և ներքին ու արտաքին դավադրությունների մասին «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների…
ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ՖՆ Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի ներկայացուցչին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին: «Սամվել Լազարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի…
Հայաստան խմբակցությունը հանդիպել են ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ
ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ: «Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը…
Զերծ մնալ Ադրբեջանում ապօրինի դատապարտվող հայ գերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ…
Սննդամթերքի տեսքով կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ…
Թուրքիային հորդորում ենք հարգել Եվրոպական խորհրդարանի կոչերը. ԵՄ ՀՀ ներկայացուցչության ղեկավար
Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի…
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների…














