Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում երեկ հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Այս մասին տեղեկացրել է Պետդեպի ներկայացուցիչը ճեպազրույցում։
Նա նշել է, որ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Հանդիպմանն ամենաշատ ժամանակը հատկացվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին քննարկումներին։
Ըստ ներկայացուցչի՝ հանդիպմանը քննարկվել է նաև իրավիճակը Աֆղանստանում ու Սիրիայում։

