Ավստրալիայի հարավ-արևելքում ուժեղ ցնցում է գրանցվել։
Այս մասին հայտնում է ABC News-ը։
Երկարաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ։
Նշվում է, որ այն Մելբուրնում դարձել է շուրջ 50 շինության մասնակի փլուզման պատճառ։ Ինչպես նաև հայտնի է, որ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ըստ աղբյուրի՝ զգուշացվել է նաև հնարավոր հետցնցումների մասին։
Այս երկարաշրժի էպիկենտրոնը լեռներում է գտնվել։
Breaking: Damage reported following magnitude 6.0 earthquake in Melbourne, Australia. pic.twitter.com/zNggNeMjv0
— PM Breaking News (@PMBreakingNews) September 21, 2021

