Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում կայացած «Լեչչեի» հետ հանդիպման մասին է խոսել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
«Առաջին կեսում մենք այդքան էլ ակտիվ չէինք գործում, սակայն ընդմիջումից հետո ավելի շարժուն դարձանք: Մեզ շատ օգնեց ֆուտբոլիստների փոփոխությունը: Այս պարագայում թիմը ավելի թարմ է մնում:
Շատ գոհ եմ , որ Նապոլին մեծ կամք ունեցող թիմ է», -Անչելոտտիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: